2022թ վերջին Հաշվեքննիչ պալատը հաստատել և հրապարակել է Առողջապահության նախարարությունում սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքները։ Այս մասին այսօր ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը։
Հիմնական արձանագրումը վերաբերում է հաշվեքննությանն անհրաժեշտ տեղեկատվության սահմանափակմանը, առանձին դեպքերում նաև դրա բացակայությանը, որն էականորեն սահմանափակել է հաշվեքննության շրջանակը։
Մասնավորապես, նախարարության կողմից չի տրամադրվել ծրագրի շրջանակներում ծառայություններից օգտված և էլեկտրոնային առողջապահության ԱրՄեդ համակարգում արձանագրված դեպքերի շահառուների նույնականացման, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի արդյունքում հնարավորություն չի ընձեռնվել համադրել շահառուների և վերջիններիս մատուցած ծառայությունների ֆինանսավորման հիմքում ընկած ցուցանիշները և դրան հավաստիությունը։
Հաջորդ էական հարցը, որն առնչվում է հաշվեքննությանը, վերաբերվում է գների ձևավորմանը և հաշվարկմանը։
ՀՆարավորություն չի ընձեռնվել գնահատել նաև միջոցառման ծախսային արդյունավետությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․