Վրաստանը չեզոք և անաչառ միջնորդ է հայ-ադրբեջանական հարաբերություններում. Ղարիբաշվիլի
copy image url

Վրաստանը չեզոք և անաչառ միջնորդ է հայ-ադրբեջանական հարաբերություններում. Ղարիբաշվիլի

Արտաքին 2 տարի առաջ - 21:05 19-01-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Վրաստանն իսկապես չեզոք և անկողմնակալ միջնորդ է։

Ինչպես փոխանցում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Ղարիբաշվիլին այս մասին ասել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

Ղարիբաշվիլին շեշտել է, որ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կարող են տարածաշրջանը վերածել խաղաղության և բարգավաճման տարածաշրջանային հնարավորության։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, ապա Վրաստանն իսկապես չեզոք և անկողմնակալ միջնորդ է, ինչի մասին պարոն Ալիևը ասել է, որ մեր շահերից է բխում եռակողմ հանդիպման անցկացումը, քանի որ այս տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին։ Մենք կարող ենք այս տարածաշրջանը վերածել տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման հնարավորության»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Ամենից շատ դիտված