Իրանը ցավակցություն է հայտնել հայ զինծառայողների մահվան կապակցությամբ
copy image url

Իրանը ցավակցություն է հայտնել հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:56 19-01-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին ցավակցություն է հայտնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ:

«Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին 15 հայ զինծառայողների զոհվելու կապակցությամբ ցավակացություն է հայտնել զոհերի ընտանիքներին, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին: Նա վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել»,- ասվում է Իրանի ԱԳՆ թելեգրամյան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Oragir.News-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին 1։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Ամենից շատ դիտված