Երկու զինծառայող ունեն շնչուղիների այրվածքներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ Կարինե Բաբայան
copy image url

Երկու զինծառայող ունեն շնչուղիների այրվածքներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ Կարինե Բաբայան

Ներքին 2 տարի առաջ - 15:10 19-01-2023
Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3 զինվորական. երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կետրոնի բուժական գծով փոխտնօրեն, նախարարի խորհրդական այրվածքաբանության գծով Կարինե Բաբայանը:

«Զինվորները գտնվում են վերահսկողության տակ, կատարվում են վիրակապություններ: Նախնական ախտորոշումն ու ծանրության աստիճանը որոշվել են: Երրորդ զինվորի վիճակը բավարար է: Նրա մոտ ստորին վերջույթների այրվածքներ են՝ բոցով: Բոցն ավելի խորն է այրում, բնականաբար, խորը այրվածքներ կան: Երրորդ կարգի կամ գուցե ավելի խորը: Բոլոր երեքն էլ բոցից են այրվել»,-ասաց Բաբայանը:

Նշենք, որ Այրվածքաբանության հիվանդանոցում էին գտնվում նաև վիրավոր զինվորների հարազատները։ Նրանք հրաժարվեցին պատասխանել լրատվամիջոցների հարցերին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։