Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
copy image url

Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ներքին 3 տարի առաջ - 13:11 28-07-2021

Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրատվամիջոցներին հայտնել էր նաև մեկ անհետ կորածի մասին։

«Անհայտ կորածը վիրավոր վիճակում հայտնավերվել է։ Հիմա հոսպիտալում բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ծայրահեղ ծանր վիճակում է։ Բոլորի ինքնություններն էլ պարզ են, բայց ես այժմ անձնական տվյալներ չեմ ասի»,- նշել է Սանոսյանը։