Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է 2022 թվականի արդյունքներին նվիրված իր մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովը շեշտել է, որ Վրաստանի դիրքորոշումը, որն արևմուտքի ճնշման ներքո չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Արևմուտքի ճնշման ներքո, արժանի է հարգանքի։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ արևմտյան երկրները ճնշումներ են գործադրում Վրաստանի նկատմամբ, որպեսզի երկիրը միանա հակառուսական պատժամիջոցներին։
«Մենք տեսնում ենք, թե Վրաստանը, ինչպես և գրեթե բոլոր երկրները, գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, որը պահանջում է բաց, հրապարակավ միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։
Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ հարգանք է առաջացնում այն փաստը, որ փոքր երկիրն ու նրա կառավարությունը համարձակություն ունեն ասելու, որ առաջնորդվելու են սեփական շահերով, իրենց տնտեսության շահերով։