Բավարիան հաղթեց Բորուսիային և դարձավ Գերմանիայի սուպերգավաթակիր. տեսանյութ
copy image url

Բավարիան հաղթեց Բորուսիային և դարձավ Գերմանիայի սուպերգավաթակիր. տեսանյութ

Սպորտ 3 տարի առաջ - 10:11 18-08-2021

Երեկ կայացավ Գերմանիայի Սուպերգավաթի խաղը, որում Դորտմունդի «Բորուսիան» 1: 3 հաշվով պարտվեց «Բավարիային»:

Մյունխենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լեւանդովսկին: Եվս մեկ գոլ խփեց Թոմաս Մյուլերը: «Մեղուների» կազմում գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը:

Այս հաղթանակի շնորհիվ «Բավարիան» նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը, որն ակումբի պատմության մեջ 9-րդն է:

Յուլիան Նագելսմանի համար այս տիտղոսն առաջինն է մյունխենյան թիմի գլխավորությամբ:

<iframe width="362" height="384" src="https://www.youtube.com/embed/KPkRZo1hC1A" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>