Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսո հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին
copy image url

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսո հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին

Արտաքին Սպորտ 2 տարի առաջ - 18:00 11-01-2023
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հաղորդվում է, որ Մաշալյանը սուրբծննդյան ընդունելության շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում եղել է նաև «Լույս TV»-ի հիմնադիր Արամ Քուրանը։

Պատվիրակությունը Պոլսո հայոց պատրիարքին հրավիրել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը, որը կկանա 2024 թվականի մարտի 25-ին՝ Երևանում։ Բացի այդ ընդունելության մասնակիցնելը Մաշալյանին նվիրել են Թուքիայի ազգային հավաքականի մարզահագուստ, որի վրա գրված է եղել վերջինիս անունը։

Նկատենք, որ երկարամյա դադարից հետո սա կլինի հայ-թուրքական առաջին ֆուտբոլային հանդիպումը։ Հայաստանի և Թուրքիայի միջև ֆուտբոլային հանդիպումների էին անցկացվել 2008-2009 թվականներին, որոնց շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այցելեց Հայաստան, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Թուրքիա։