Վաղը՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին: Ի տարբերություն նախորդ ասուլիսների, որոնք տեղի էին ունենում առցանց ձևաչափով, այսինքն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները գրավոր տարբերակով էին ուղարկում հարցերը, այս անգամ ասուլիսը նախատեսված էր լրագրողների հարցերին առերես պատասխանելով: Բայց շատ լրատվամիջոցներ դժգոհություն են հայտնում, որ իրենց հինարավորություն չի ընձեռնվել գնալ ասուլիսին և տեղում հարց ուղղել Փաշինյանին։
Այսօր
Oragir.News-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչ հարց կցանկանային տալ Փաշինյանին, եթե հնարավորություն ունենային։