ՆԱՏՕ-ի օդաչուները վարժանքներ են անցկացրել Էստոնիայում
copy image url

ՆԱՏՕ-ի օդաչուները վարժանքներ են անցկացրել Էստոնիայում

Արտաքին 2 տարի առաջ - 17:14 02-01-2023
Գերմանական օդուժի օդաչուները ցածր բարձրության վրա վարժանքներ են անցկացրել Էստոնիայի օդային տարածքում։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի շտաբը։

«Տարվա առաջին շաբաթվա ընթացքում էմարի ավիաբազայում գործող Eurofighter Typhoon կործանիչները թռչում են Էստոնիայի օդային տարածքում, այդ թվում՝ ցածր բարձրությունների վրա։ Ցածր թռիչքները տեղի են ունենում ցածր թռիչքային գոտիներում և 152 մ-ից ոչ ցածր», – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Շտաբում նշել են, որ զորավարժությունների մասնակիցները կփորձեն խուսափել բնակավայրերից, սակայն չեն բացառել ռազմական ինքնաթիռների հայտնվելը բնակելի թաղամասերի վրա։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 30-ին, Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել էր, որ 2023 թվականին երկրի պաշտպանական բյուջեն կգերազանցի 1 միլիարդ եվրոն։