Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զ. Սարկավագի – Է. Հասրաթյան և Զ. Սարկավագի – Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկներում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Վերոգրյալով պայմանավորված՝ նշված խաչմերուկներում երթևեկության կազմակերպումը կկարգավորվի լուսացույցներով:
