Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ «Զանգազուրի միջանցքի հարցում» Հայաստանի դիրքորոշումը կվնասի հենց հայկական կողմին
copy image url

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ «Զանգազուրի միջանցքի հարցում» Հայաստանի դիրքորոշումը կվնասի հենց հայկական կողմին

Արտաքին 2 տարի առաջ - 16:36 27-12-2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Հայաստանի դիրքորոշումը առաջին հերթին «կվնասի հենց հայկական կողմին»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է այսօր՝ 2022 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև Արաքս գետի վրա կամրջի կառուցումն արդեն մեկնարկել է, որ կարճ ճանապարհ կլինի Արցախի Հանրապետության օկուպացված Կովսականի (Զանգելան-խմբ) շրջանից դեպի Նախիջևան։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի դիրքորոշումը «կվնասի հենց ինքն իրեն»։

«Որքան շուտ Հայաստանը հասկանա դա, որքան շուտ Հայաստանը պրագմատիկ քայլեր ձեռնարկի իր ազգային շահերի առումով և կատարի իր պարտավորությունները, այնքան լավ առաջին հերթին իր համար»,- ասել է նա։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, «Ադրբեջանն ամեն դեպքում գիտակցելու է իր ազգային շահերը և Հայաստանից պահանջելու է կատարել իր պարտավորությունները»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի