Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություները դադարեցված են
copy image url

Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություները դադարեցված են

Ներքին 2 տարի առաջ - 17:56 26-12-2022
Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություները դադարեցված են։
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը և կարգապահական պատասխանատվության ենթարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին։

Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա, ըստ որի՝ դատավոր Աննա Փիլոսյանը պարզեցված կարգով քննված գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով կայացված վճիռը տրամադրում է վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ միայն դիմումի հիման վրա։

«Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս ընթացքում պարտապան ընկերությունը հասցրել է սնանկ ճանաչվել։ Մոռացա նշել, որ հայցի ապահովման միջնորդությունն էլ մերժել էր»։

Նշված հրապարակման հիման վրա ԱՆ-ում ուսումնասիրություններ են կատարվել և հուլիսի 28-ին ԱՆ ՎԾ վարչության պետ Հայկ Սանոյանի կողմից փաստաբանին գրություն է հասցեագրվել, որով առաջարկվել է ներկայացվածի վերաբերյալ հաղորդել մանրամասներ, ինչին ի պատասխան փաստաբանը հայտնել է գործի համարը և, ի լրումն փաստական տվյալներ տրամադրել թվով 3 այլ քաղաքացիական գործով դատավորի կողմից թույլ տրված ժամկետների ենթադրյալ խախտումների վերաբերյալ։

Հաղորդման հիման վրա նախարարությունում հարուցվել է կարգապահական վարույթ։

Ամենից շատ դիտված