Տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններն այս պահին դադարեցված են, բայց այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն․ Արուսյակ Ջուլհակյան
copy image url

Տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններն այս պահին դադարեցված են, բայց այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն․ Արուսյակ Ջուլհակյան

Ներքին 3 տարի առաջ - 23:11 09-06-2021

Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, խոսելով երկրի անվտանգային հարցերի լուծման մասին, նշեց, որ դրա կարևոր կոմպոնենտներից է տարածարշջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Նա նշեց, որ 2021 թ․ հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարության հիման վրա ձևավորվել էր աշխատանքային խումբ՝ փոխվարչապետերի գլխավորությամբ, որոնք բանակցում էին հենց տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ․ «Այդ բանակցություններն Ադրբեջանի մայիսյան «արկածախնդրությունից» հետո այս պահին դադարեցված են, բայց այս ուղղությամբ պետք է կրկին աշխատանքներ տարվեն, և մենք համարում ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է դառնալ կարևոր երաշխիք անվտանգային տեսանկյունից»։

Ամենից շատ դիտված