Արտակ Թադևոսյանի լիազորությունները դադարեցված են
copy image url

Արտակ Թադևոսյանի լիազորությունները դադարեցված են

Ներքին 3 տարի առաջ - 15:25 04-05-2021

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշում է ընդունել, որով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի լիազորությունները համարվել են դադարած։

Նշվում է, որ դատավորը հրաժարական է ներկայացրել։

Թադևոսյանը 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: