Կրակոցներ՝ Փարիզում. երեք մարդ սպանվել է, հարձակվողը ձերբակալվել է
copy image url

Կրակոցներ՝ Փարիզում. երեք մարդ սպանվել է, հարձակվողը ձերբակալվել է

Արտաքին 2 տարի առաջ - 18:08 23-12-2022
Փարիզում մի տղամարդ կրակ է բացել, ինչի հետևանքով մահացել է առնվազն երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննում են 10-րդ թաղամասում տեղի ունեցած միջադեպը։ Փարիզի բնակիչներին խնդրել են չմոտենալ տարածքին։

Հաղորդվում է, որ հարձակվողը 69 տարեկան է, նա արդեն կալանավորվել է։ Նա ոստիկաններին դիմադրություն չի ցույց տվել, հանցագործության դրդապատճառները դեռ պարզ չեն։

BFM TV-ի փոխանցմամբ՝ տղամարդն արդեն հայտնի է եղել ոստիկանությանը, մեկ տարի առաջ նա հարձակվել է փախստականների ճամբարի վրա։

Ամենից շատ դիտված