Զելենսկին 2023 թվականի փետրվարին խաղաղության ծրագիր կներկայացնի
copy image url

Զելենսկին 2023 թվականի փետրվարին խաղաղության ծրագիր կներկայացնի

Արտաքին 2 տարի առաջ - 12:39 23-12-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2023 թվականի փետրվարին խաղաղության ծրագիր կներկայացնի։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, որոնց անունները չեն հրապարակվում։

Դիվանագետներն հայտնել են, որ Զելենսկիի թիմն այժմ աշխատում է կոնկրետ խաղաղության ծրագրի վրա, որը նախատեսված է ներկայացնել 2023 թվականի փետրվարի 24-ին։ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների խոսքով՝ Ուկրաինայի դիրքորոշումը, որը Մոսկվայից էական զիջումներ է պահանջում, կախված կլինի ռազմի դաշտում Ուկրաինայի արձանագրած հաջողություններից։

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին խաղաղության ծրագիրը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։խ

Այս առաջարկի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն, ինչպես գրում է «Washington Post»-ը, ԱՄՆ-ում քննարկվում է պատերազմի ավարտի երեք տարբերակ։ Դրանք են՝ ռուս զինվորականների ամբողջական դուրսբերումն Ուկրաինայի տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից, ռուս զինվորականների վերադարձը մինչև 2014 թվականը իրենց դիրքերին կամ նրանց հեռանալը Դոնբասից, բայց ոչ Ղրիմից։ Սակայն ամերիկյան հրատարակությունը պնդում է, որ Ուկրաինան համաձայն չէ վերջին երկու տարբերակներին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը տարվա ամփոփիչ ճեպազրույցում ասել է, որ «Մեծ յոթնյակի» անդամների հետ քննարկել է Զելենսկիի խաղաղության ծրագրի մանրամասները։ Նրա խոսքով՝ սա «լավ սկիզբ է»։