Բայրամովը պնդում է, որ Ադրբեջանը «Լաչինի միջանցքում տեղաշարժին չի խոչընդոտում»
copy image url

Բայրամովը պնդում է, որ Ադրբեջանը «Լաչինի միջանցքում տեղաշարժին չի խոչընդոտում»

Արտաքին 2 տարի առաջ - 11:05 16-12-2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների համար մամուլի ասուլիս է անցկացրել, որտեղ անդրադարձել է վերջին օրերին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը, Բայրամովն ասել է, որ այն իրավիճակը, որը վեջին օրերին Շուշի-Բերձոր ավտոճանապարհին հանգեցրել է հանգեցրել է Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների» բողոքի ցույցերին, դեռևս չի կարգավորվել։

Չնայած այն բանին, որ արդեն օրեր շարունակ Արցախի բնակչությունը փաստացի գտնվում է շրջափակման մեջ, Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը Լաչինի ճանապարհով մեքենաների տեղաշարժի համար որևէ սահմանափակում չի մտցրել, և տեղաշարժը կարգավորվում է նախկին կանոններով։ Հանդիպմանը նշվել է, որ «բողոքի ակցիա իրականացնող ադրբեջանցիները չեն պատրաստվում դադարեցնել երթեւեկությունը ճանապարհի երկայնքով, ընդհակառակը՝ վ վերջիններս հայտնել են քաղաքացիական տրանսպորտի, մասնավորապես շտապօգնության մեքենաների տեղաշարժը հեշտացնելու պատրաստակամության մասին»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկել Արցախի հայերի հետ երկխոսությունը խրախուսելու համար։ Նրա խոսքով՝ այս համատեքստում տեղի հայերի հետ շփումների շրջանակներում քննարկվել են քայլերը՝ կապված ինչպես Լաչինի ճանապարհի կառուցման, այնպես էլ Սարսանգի ջրամբարի օգտագործման հետ։

Բայրամովը միևնույն ժամանակ մեղադրել է հայկական կողմին՝ Արցախի հանքավայրերը «ապօրինի շահագործելու, Ադրբեջանի տարածքները ականապատելու և Լաչինի միջացնքով սպառազինություն տեղափոխելու համար»։

Ձեզ գուցե հետաքրքրի