Բայրամովը հայտնել է Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքում» կատարված աշխատանքների մասին
copy image url

Բայրամովը հայտնել է Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքում» կատարված աշխատանքների մասին

Արտաքին 2 տարի առաջ - 13:00 16-03-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները մեծացրել են տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության կարևորությունը։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է Անկարայում ընթացող Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

Բայրամովն այս համատեքստում մանրամասն տեղեկություններ է հայտնել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» տրանսպորտային նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։ Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի այս ջանքերը պայմաններ կստեղծեն Միջին միջանցքի տարանցիկ ներուժն օգտագործելու համար, ինչպես նաև կնպաստեն տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության կազմակերպության հիմնադրումից ի վեր տարբեր ոլորտներում անդամ երկրների միջև համագործակցությունն ամրապնդվել է։ Նա գոհունակություն է հայտնել, որ նախորդ տարիներին բարձրացել է կազմակերպության միջազգային հեղինակությունը՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունում Ուզբեկստանի նախագահությունը կնպաստի կառույցի հետագա ամրապնդմանը։




Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի