ՊՎԾ-ն մտել է բժշկական հաստատություններ ու Հայփոստ. Ժողովուրդ
copy image url

ՊՎԾ-ն մտել է բժշկական հաստատություններ ու Հայփոստ. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:44 16-12-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պետական վերահսկողական ծառայությունն այս անգամ էլ որոշել է ուսումնասիրություն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող 10 խոշորագույն բժշկական հատատություններում, ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում եւ Հայփոստում:

Իրավիճակն իսկապես ուշագրավ է, քանի որ վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության կողմից աննախադեպ ակտիվություն է նկատվում, եւ օրեցօր ավելանում են այն գերատեսչությունները, որտեղ այս կառույցը որոշել է ստուգումներ իրականացնել: Իհարկե, տարեվերջ է, եւ Պետական վերահսկողական ծառայության ակտիվությունը կարելի է նաեւ այդ հանգամանքով բացատրել, սակայն, այս ամենից զատ, շատ կարեւոր են առաջին հերթին արդյունքները, թե, ի վերջո, ինչ բացահայտումներ կլինեն այդ ստուգումների արդյունքում»։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։