Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է։ Հարցազրույցի թեման Լաչինի փակ միջանցքն է։
«Ադրբեջանցիները ճանապարհը փակում են, որպեսզի Արցախում մեր հայրենակիցների կյանքը փրկելու նպատակով մենք Սյունիքով իրենց միջանցք տանք։ Ադրբեջանը տեսավ, որ սա Հայաստանի համար կարմիր գիծ է, մենք միջանցք չենք տալիս և իրենք նման քայլի են դիմում։ Ադրբեջանը մեկ այլ նպատակ է նաև հետապնդում հիասթափեցնելու, հուսահատեցնելու Արցախի մեր հայրենակիցներին։ Փորձում են վախեցնել, ստեղծել մի իրավիճակ, որ հուսալքվեն մարդիկ և կամաց կամաց նրանք Արցախից հեռանան»։
Հակոբյանը նշեց, որ Արցախի և Հայաստանի դիմադրությունը այս պարագայում չափազանց կարևոր է։