Վարդանյանը լիքը անձնավորություն է և կարողանում է տեսնել մեծ պատկերը․ Թաթուլ Հակոբյան
copy image url

Վարդանյանը լիքը անձնավորություն է և կարողանում է տեսնել մեծ պատկերը․ Թաթուլ Հակոբյան

Ներքին 1 տարի առաջ - 00:23 29-09-2023
Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպել եմ մեկ անգամ: Դա եղել է 2022թ օգոստոսի վերջերին, երբ նա, մի քանի այլ մարդկանց հետ, ինձ հրավիրել էր Տաթև՝ փակ քննարկման Արցախի թեմայով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը՝ ներկայացնելով Ռուբեն Վարդանյանի հետ իր ծանոթության պատմությունը։

«Ես հետևել եմ նրա գործունեությանը 1990-ական թթ վերջերից, իսկ առավել ուշադիր, երբ ընկներների հետ հիմնադրեց ԱՎՐՈՐԱ-ն:
Տաթևի փակ քննարկմանը Վարդանյանը իմ վրա շատ-շատ լավ տպավորություն թողեց և այդ մասին ասել եմ իմ ամենամոտ ընկերներին: Հատկապես հավանեցի նրա լսելու կարողությունը, պարզ, մարդկային էությունը: Անկեղծորեն, զարմացած էի, որ նա ունի հետաքրքրությունների և գիտելիքների նման ընդարձակ դիապազոն՝ Հայոց պատմությունից համաշխարհային պատմություն, գրականություն, արվեստ:

Վարդանյանը լիքը անձնավորություն է և կարողանում է տեսնել մեծ պատկերը:

Այդ հանդիպումից օրեր անց նա տեղափոխվեց Արցախ:

Պարոն Վարդանյանի այդ որոշումը ես համարել եմ ոչ օգտակար քայլ և այդ մասին գրել եմ հրապարակավ: Գիտեի, որ իմ քննադատությունից նեղվել է:

Վերջին անգամ Վարդանյանի հետ շփվել եմ առցանց՝ շաբաթներ առաջ: Թեման կրկին Արցախն էր:

Ես ցավում եմ, որ պարոն Վարդանյանը գերվեց և դարձավ Ալիևի վարչակարգի պատանդը:

Հայաստանը պետք է անի հնարավորը պարոն Վարդանյանին գերությունից ազատելու հարցում: Նաև հնարավորը՝ Բաքվում պահվող մեր մի քանի տասնյակ գերիներին վերադարձնելու հարցում»:

Ամենից շատ դիտված