Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ․ Թաթուլ Հակոբյան
copy image url

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ․ Թաթուլ Հակոբյան

Ներքին 1 տարի առաջ - 20:39 03-10-2023
Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ

Ադրբեջանը Արցախում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար: Մենք չենք ցանկանում նշել նշանակված անձի անուն-ազգանունը, քանի որ սա շատ զգայուն թեմա է և կարող է վնաս տալ այլ մարդկանց:

Նշանակված անձը միջին կարգի պաշտոնյա է եղել Արցախի Կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում, բարեկամական սերտ կապեր ունի Արցախի Ազգային ժողովում թունդ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի հետ և Արցախի նախկին նախագահներից մեկի հետ ունի քավոր-սանիկական կապեր:

Առայժմ այսքանը»: