Վայրկյաններ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթը։ Հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն՝ իր «Oh Maman!» երգով։
Հայաստանի ներկայացուցիչ Նարեն «Dance» երգով ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Այս տարվա մրցույթի հաղորդավարներն էին Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանն ու Կարինա Իգնատյանը։ Առաջին անգամ մրցույթի պատմության մեջ հաղորդավարական կազմին միացել էր նաեւ արհեստական բանականության սարք՝ ռոբոտ Ռոբինը։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալել էր նաեւ 2011 թ-ին՝ 2010 թ-ի մրցույթում Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։