Հայ ուշուիստները բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
copy image url

Հայ ուշուիստները բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում

Սպորտ 2 տարի առաջ - 18:34 10-12-2022
Ինդոնեզիայում կայացել է ուշուի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Հայ մարզիկները հաջող մրցելույթներ են ունեցել կարևորագույն ստուգատեսում։

Սանդայի 56 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրել է Արթուր Վարդանյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել նաև 65 կգ քաշային Դավիթ Վարդանյանը։