ԱԱ-2022․ Ֆուտբոլը՝ ամբողջ հմայքով․ Մեսսին և ընկերները կիսաեզրափակչում են
copy image url

ԱԱ-2022․ Ֆուտբոլը՝ ամբողջ հմայքով․ Մեսսին և ընկերները կիսաեզրափակչում են

Սպորտ 2 տարի առաջ - 01:58 10-12-2022
Ընթանում է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության 1/4 եզրափակիչ փուլը։

Քառորդ եզրափակչում մրցեցին Նիդերլանդների և Արգենտինայի հավաքականները։

Արգենտինացիները հաղթեցին 2։1 հաշվով։ Հանդիպման 35-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փայլուն փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Նաունել Մոլինան՝ բացելով հաշիվը։ 73-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակվել նիդերլանդցիների դարպասին․ այն հստակ է իրացրել Մեսսին՝ մեծացնելով «Ալբիսելեստեի» առավելությունը։ Վերջնամասում՝ 83-րդ րոպեին, Վութ Վեգհորսթը կրճատել է հաշվի տարբերությունը։ 90+11-րդ րոպեին էլ կատարվեց անհնարինը․ Վերգհորսթը տուգանայինի խաղարկումից հետո հավասարեցրեց հաշիվը՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակը գոլազուրկ ավարտ ունեցավ, հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով։ Հարվածաշարում առավել դիպուկ էին արգենտինացիները՝ հաղթելով 4։3 հաշվով։

Այսպիսով, Արգենտինայի հավաքականը դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Խորվաթիայի ընտրանին է։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված