Ռուսաստանում առաջարկել են «մոբիլիզացնել» շներին՝ պատերազմին մասնակցելու համար
copy image url

Ռուսաստանում առաջարկել են «մոբիլիզացնել» շներին՝ պատերազմին մասնակցելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 22:27 05-12-2022
«ՌԴ կոմունիստական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Վիկտոր Մակարովն առաջարկել է անօթևան շներին օգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմում։

Քաղաքային խորհրդի նիստի ընթացքում պաշտոնյաները քննարկել են քաղաքում անօթևան շների և նրանց համար համապատասխան ապաստարաններ ստեղծելու խնդիրը: Քննարկման ընթացքում Մակարովն առաջարկել է ուղղորդել շներին մասնակցելու պատերազմին։ «Ես առաջարկում եմ վարժեցնել այս շներին տանկերը պայթեցնելու համար», - ասել է նա: Հանդիպման մյուս մասնակիցները, սակայն, չեն աջակցել այդ գաղափարին։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ավելի վաղ, փողոցային շների խնդիրը քննարկելիս, նույն քաղաքական գործիչն առաջարկել էր մեկ այլ լուծում․ անօթևան կենդանիներին ուղարկել Չինաստան։

Ամենից շատ դիտված