Գոնե Հայաստանի տեղը կիմանան. քաղաքացիները՝ «Մանկական Եվրատեսիլի»՝ Հայաստանում անցկացվելու մասին. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:57 05-12-2022
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին անցկացվելու է Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։

Oragir.News-ը հետաքրքրվել է քաղաքացիներից, թե ուրախ են արդյոք, որ այս տարի Հայաստանն է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլը»։