Oragir.News-ի տեղեկություններով, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թիմակիցներին հայտնել է քաղաքականությունից դուրս գալու իր մտադրության մասին:
Թերևս դրանով է պայմանավորված թիմում սկսված ցայտնոտային, անհասկանալի իրավիճակը՝ մանդատը վայր դնել, կուսակցությունից հեռանալ, սպասվող քրեական հետապնդումներին անհատական պատրաստություններ և այլն:
Քաղաքականությունից դուրս գալը, միանշանակ, ճիշտ քայլ է, իրեն թիվ 1 ընդդիմադիր ուժ համարող թիմը ընտրություններից հետո ժողովրդին տված խոստումը չկատարելու համար պետք է պատասխանատվություն ստանձնի:
Այլապես քաղաքական ձախողումը հանգեցնում է այս իշխանության երկարակեցության ապահովմանը։