ԱԱ-2022-ի հերթական խաղային օրը գոլառատ է ստացվում։
Կամերուն - Սերբիա (3:3) հանդիպումից հետո կայացավ H խմբի Հարավային Կորեա - Գանա հանդիպումը, որում գանացիները հաղթեցին 3։2 հաշվով։
Առաջին խաղակեսում Սալիսուի և Կուդուսի գոլերն առաջ են մղել Գանայի ընտրանուն, իսկ 3 րոպեում Չո-Գուե Սունգի դուբլը հավասարեցրել է հաշիվը։ 68-րդ րոպեին Կուդուսը նույնպես դուբլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իր հավաքականին։
Խմբի մյուս խաղում մրցելու են Պորտուգալիայի և Ուրուգվայի հավաքականները։