Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։
Նրա հետ խոսել ենք դպրոցների տնօրենների ընտրության կարգի փոփոխության, Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման, արցախցիների իրավունքների ոտնահարման, Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին ՔՊ-ականների միանալու, 2026-ի ընտրությունների, արտահերթ ընտրությունների հավանականության և մի շարք այլ հարցերի շուրջ։
Խոսելով Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման մասին, Հովսեփյանը նշեց. «Անհասկանալի է, որ մարդն ընդունում է իր տգիտությունը ու խոսում է կրթելու մասին»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին ՔՊ-ականների միանալու հարցին՝ Հովսեփյանը բացառեց դա։
«Իրենք չունեն հայրենիք հասկացողությունը, այդ եզրույթն իրենց գաղափարական տիրույթում չկա, ազգային բառից վախ բռնողի մոտ են գնում։ ՔՊ-ականները հազար թելով կապված են Փաշինյանին` խամաճիկի տիկնիկի նման»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում։