Բաքուն միջազգային հանրությանը «հորդորում է» ճնշում գործադրել Երևանի վրա
copy image url

Բաքուն միջազգային հանրությանը «հորդորում է» ճնշում գործադրել Երևանի վրա

Արտաքին 2 տարի առաջ - 11:32 25-11-2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հորդորել է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերն այսպես կոչված Ադրբեջանի տարածքից, որը պահանջում է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը:

Նա նաև անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուր միջանցք»-ի գործարկմանը։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը, եռակողմ հայտարարության շրջանակներում գործնական քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամ։։

«Այս պարագայում անհրաժեշտ է կատարել Զանգեզուրի միջանցքի գործարկման պարտավորությունները։ Դա կարող է կարևոր ներդրում դառնալ տարածաշրջանի ողջ ներուժի օգտագործման, ինչպես նաև խաղաղության կառուցման գործընթացում»,- ասել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի