Բանակին հրաման են տվել պաշտպանությունից անցնել պահպանության․ Մանախ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:36 22-11-2022
Ամբողջ բանակին այսօր հրաման են տվել պաշտպանությունից անցնել պահպանության, բայց էդ խաղաղության դարաշրջանի կերտողը չի հասկանում, որ մեր երկրի անկախության ամեն օրը մի զինվորի կյանք է արժենում, բայց բանակցողը չի ասում ադրբեջանցուն՝ ինչի ես խփում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կամետա» հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը /Մանախ/ Պաշտպանության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ։

Ակցիայի մասնակիցները բողոքում էին կամավորականների աշխատավարձերի կրճատումից, առողջապահական ու սոցիալական խնդիրների լուծում պահանջում։

«Այս ամենի նպատակն այն է, որ վաղը, մյուս օրը, երբ հայրենիքը հանձնեն, մեզ ասեն՝ բա պաշտպանեիք երկիրը, ո՞վ էր ձեռքներդ բռնել։ Խրախուսելու փոխարեն՝ խանգարում են։ Եթե իմանանք պետությունում փող չկա, կհասկանաք, բայց իրենց արտասահմանյան վոյաժների ու իրենց պարգևավճարների համար փող կա․ ինչի՞ պիտի կամավորականը այսօր լավ չապրի», ասաց Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․