Թանկացնելու գայթակղությունը՝ փակվելու պատճառ․ հայկական հագուստի արտադրամասը լուրջ խնդիրներ ունի
copy image url

Թանկացնելու գայթակղությունը՝ փակվելու պատճառ․ հայկական հագուստի արտադրամասը լուրջ խնդիրներ ունի

Ներքին 2 տարի առաջ - 11:49 18-11-2022
«Տոսպ» հագուստի հայկական արտադրության խանութներն առաջիկայում հնարավոր է փակվեն: Մի քանի օր է՝ խանութում 50-70 տոկոս զեղչեր են: Հայկական այս արտադրանքի որակը բավականին լավն էր, գներն էլ՝ համեմատաբար մատչելի: Այն Երեւանում 6 խանութ ունի։ Oragir.news-ի տեղեկություններով, հայկական հագուստի արտադրությունը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և փորձում է օպտիմալացման ճանապարհով «փրկվել» վերջնականապես փակվելուց։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ղեկավարությունը, ընդհանուր թանկացումներով պայմանավորված, որոշել է թանկացնել արտադրանքը, ինչը հանգեցրել է ձախողման։ Հիմնական արտադրամասի երևանյան շենքը, որը Տիչինա փողոցում է, արդեն վաճառվել է, տեղում բնակելի շենք է կառուցվելու․ արտադրամասի տարածքը գնել է Սերժ Սարգսյանի փեսայի՝ Հայկ Խաչատրյանի եղբայրը՝ Վահե Խաչատրյանը։

«Տոսպ»-ը առայժմ վերջնականապես չի փակվելու, հիմնական արտադրամասը միացվելու է Չարենցավանի մասնաճյուղին։ Խնդիրն այն է, որ աշխատակիցները չեն ուզում գնալ այդքան հեռու․ հարյուր հոգուց միայն մեկ երրորդն է պատրաստ գնալ, հասնել Չարենցավան։

Ըստ մեր տեղեկատվության՝ աշխատակիցների մի մասը տեղափոխվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ», մյուս մասը՝ «Ժան Պոլ», սակայն մեծամասնությունն անգործ է մնալու։

Ինչ վերաբերում է խանութներին, ապա վեց խանութից մնալու է միայն մեկը՝ Տիչինայի փողոցում գտնվողը։