ՀՀ ԿԸՀ նախագահը եւ անդամը դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանի նախագահական ընտրություններում
copy image url

ՀՀ ԿԸՀ նախագահը եւ անդամը դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանի նախագահական ընտրություններում

Ներքին 2 տարի առաջ - 11:43 18-11-2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։

ԿԸՀ-ից հայտնում են, որ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։

Ձեզ գուցե հետաքրքրի