Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնիայից ոչ հեռու
copy image url

Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնիայից ոչ հեռու

Արտաքին 2 տարի առաջ - 10:15 18-11-2022
Հյուսիսային Կորեան ենթադրաբար միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնիայից ընդամենը 200 կիլոմետր հեռու եւ բավականաչափ հեռահարություն է ունեցել, որպեսզի հասնի Միացյալ Նահանգների մայրցամաքային մասին, լրագրողներին ասել են ճապոնացի պաշտոնատար անձինք, տեղեկացրել է Reuters-ը։

Հրթիռի արձակումը, որի մասին տեղեկացրել են ինչպես հարավկորեացի, այնպես էլ ճապոնացի պաշտոնատար անձինք, տեղի է ունեցել ոչ մեծ հրթիռի արձակման հաջորդ օրը. դա նախազգուշացում էր ԱՄՆ-ին «ավելի կոշտ ռազմական պատասխանի մասին», որը մեծացնում է անվտանգության ոլորտում իր ներկայությունը տարածաշրջանում։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Խամադան լրագրողներին ասել է, որ նորագույն հրթիռը կարող է թռչել մինչեւ 15 000 կիլոմետր, իսկ կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն նշել է, որ այն բարձրացել է մոտ 6 000 կիլոմետր եւ ունեցել թռիչքի 1 000 կիլոմետր հեռահարություն, հրթիռն ընկել է ծովը Հոկայդոյում, Օսիմա-Օսիմա կղզուց 200 կիլոմետր արեւմուտք։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել, բայց Փհենյանի կողմից հրթիռների բազմակի արձակումներն անթույլատրելի են։

Ամենից շատ դիտված