«DANCE!». Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանի երգը

Ներքին Արտաքին Մշակույթ 2 տարի առաջ - 22:55 12-11-2022
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը կներկայանա DANCE! երգով: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 12-ին, պաշտոնապես հրապարակեց մրցույթում մեր պատվիրակի երգն ու տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակները Գրիգոր Կյոկչյանն ու Նիկ Էգիբյանն են, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու Երևանում. մրցույթի եզրափակիչն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է Նարե Ղազարյանը: Նա 14 տարեկան է, երգում է 8 տարեկանից: Նարեն Գրիգոր Կյոկչյանի սանն է:

Ամենից շատ դիտված