Այսօր Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացրած և ապա բերման ենթարկված Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Նարե Նավասարդյանի հետ՝ հայտնելով, որ իրենք արդեն ազատ են արձակվել։
«Շնորհակալ ենք մտահոգվելու համար, լավ ա ամեն ինչ ու ճշտով. էս մի համակարգն էլ պիտի էրկուսով այցելեինք: Մտքներս՝ Արցախին»,- գրել է Իշխանյանը։