Եկեղեցիները լուռ վկաներն են այն փաստի, որ Արցախում ապրել ու արարել են հայեր. Նարե Թադևոսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:26 10-12-2022
Երեկ Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ ֆրանսահայ ռեժիսոր Նարեկ Ոսկանյանի Armenia Terra Sakra կամ Հայաստան սրբազան երկիր ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի գլխավոր նյութը միջնադարյան հայկական ճարտարապետությունն է, եկեղեցիները, վանքերը։

Oragir.News-ի հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը ասաց․ «Ֆիլմում անդրադարձել ենք Հայաստանի և Արցախի ճարտարապետությանը, եկեղեցիներին։ Առաջին ֆիլմը, որ մենք նկարահանեցինք Ֆրանսիայում շատ մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմի մոտ 35 ցուցադրություն ունեցանք Այնուհետև ֆիլմը ցուցադրվեց Կանադայում, Բելգիայում։ Ֆիլմի ռեժիսորը Նարեկ Ոսկանյանն է և ոգևորված առաջին ֆիլմի հաջողությունից մենք ցանկացանք երկրորդ ֆիլմը նկարահանել։ Ֆիլմը կոչվում է Armenia Terra Sacra, որը թարգմանաբար նշանակում է Հայաստան սրբազան երկիր»։

Նարե Թադևոսյանը կարևորեց այն հանգամանքը, որ ֆիլմում մեծ տեղ են հատկացել ամրոցներին, մոտավորապես 40 ամրոցներ Հայաստանի և Արցախի տարածքում։

«Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում և դժբախտաբար թերևս վերջին նկարահանող խմբերից մեկն էինք, որ նկարահանեցինք այն եկեղեցիները, ամրոցները, վայրերը, որոնք պատերազմից հետո փաստացի գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ»,- նշեց Նարե Թադևոսյանը։

Թադևոսյանը նշեց, որ Արցախում նկարահանված եկեղեցիները, մշակութային կոթողները լուռ վկաներն են այն փաստի, որ Արցախում ապրել և արարել են հայեր։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում