Բազմապրոֆիլ նախարարը. Քերոբյանը կես դրույքով Անահիտ Ավանեսյան է, մյուս կեսով՝ սննդաբան
copy image url

Բազմապրոֆիլ նախարարը. Քերոբյանը կես դրույքով Անահիտ Ավանեսյան է, մյուս կեսով՝ սննդաբան

Ներքին 2 տարի առաջ - 23:11 20-10-2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գնալով ընդլայնում է իր աշխատանքային գործունեության «աշխարհագրությունը»։ Այս անգամ էլ «բան ու գործը» թողած՝ որոշել է թեթևացնել սննդաբանների ու Ավանեսյանի աշխատանքը։

Բանն այն է, որ օրեր առաջ անդրադառնալով պարենային անվտանգության թեմային՝ որոշել է իր գործընկերոջ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գործառույթն իր վրա վերցնել՝ լրագրողների հետ ճեպազրւյցում անդրադառնալով երեխաների թերսնվելուն՝ ասելով. «Շատ հաճախ տեսնում ենք, որ խնդիրը սխալ ուտելու մեջ է, ոչ թե քիչ ուտելու մեջ։ Թերսնված երեխաները նաև շատ են բարեկեցիկ ընտանիքներում, որովհետև մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ կերակրել երեխաներին։ Պետք է սննդակարգ կազմեք, մինչև տարվա վերջ կունենանք ընդունված պարենային ռազմավարություն, որի մեջ ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը երբ պետք է ուտել և այլն»։

Oragir.News-ը կապ հաստատեց սննդաբանների հետ՝ հարցնելով, թե արդյոք պետությունը պետք է քաղաքացու փոխարեն որոշի, թե ինչ սննդակարգ պետք է օգտագործել, և արդյոք այդ գործառույթը պետք է կատարի էկոնոմիկայի նախարարը՝ առողջապահության նախարարի փոխարեն։

Սննդաբան Հասմիկ Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ցանկացած կառավարություն, եթե ճիշտ միտք է արտահայտում, ես կողմ եմ, քանի որ պետական իրավասու ինստիտուտները քաղաքակիրթ երկրներում բնականաբար ինչ-ինչ մեխանիզմներով աշխատանք տանում են, որ բնակչությունը տեղեկացված լինի, թե բնակչությունն ինչպես պետք է սնվի, ինչպես խուսափել վնասակար սննդակարգից, հետևաբար միտքը ինձ դուր է գալիս։ Մի բանը, որը ես չեմ լսել, ամբողջությոամբ չեմ կարող մեկնաբանել, բայց միտքը, որը դուք ասացիք, ինձ դուր եկավ։ Պետությունն ընդամենը օգնելու է մարդկանց հասկանալ, թե ինչպես պետք է սնվել։ Ես ժամանակին որոշ կազմակերպություններում առաջարկներ եմ արել դեռ տարիներ առաջ՝ մանկապարտեզներում թե դպրոցներում ընդմիջման ժամանակ հետաքրքիր ձևով մշակել ու սովորեցնել երեխաներին, որ առողջ սնվեն, որովհետև ոչ բոլոր երեխաներն են կիրթ, լավ ընտանքիներից, կան երեխաներ, որոնք սովորում են, բայց իր ընտանիքը, շատ մեղմ ասած, սովորած ընտանիք չէ, ու եթե երեխան աղբյուր չունենա կրթվելու, ընտանիքից ոչ մի բան կարող է չսովորել։ Այսօր աշխարհի ամենազարգացած, առաջադեմ երկրներում՝ էկոնոմիկայով զարգացած, մարդկանց կյանքի որակը բարձրացնող երկրներում, մարդիկ շատ լավ տեղեկացված են այդ ամենի մասին, իսկ բոլոր պետական ինստիտուտների կողմից աշխատանք է տարվում։

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն էլ ասաց. «Դա չի նշանակում, որ պետությունն է հենց մշակելու տվյալ սննդակարգը։ Եթե ասել է, պետք է անել, շատ մեկնաբանելու բան էլ չկա։ Կանենք՝ կտեսնենք։ Շատ զարգացած երկրներ ունեն սննդային մենյու, որտեղ գրված է, թե ինչ է պետք ուտել, որ առողջ լինենք։ ԱՄՆ-ում ամեն հինգ տարին մեկ դա թարմացվում է, որպեսզի որոշ հիվանդություններ կանխարգելվեն, իսկ ազգաբնակչությունը կրթվի։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև չեմ էլ պատկերացնում, թե ի՞նչ կոնտեքստով է ինքն ասել ու առհասարակ, ինչո՞ւ է ասել»։

Իհարկե, անգամ եթե էկոնոմիկայի նախարարի առաջարկը սննդաբանների սրտով է միայն նրա համար, որ իրենց աշխատանքն է՛լ ավելի է հեշտանում, միևնույն է, հարց է առաջանում․ ինչպե՞ս է ստացվում, որ Քերոբյանը «նախորդ կյանքում», լինելով Menu.am-ի ղեկավարը, որը զբաղվում է ֆասթ ֆուդի վաճառքոսվ, այսօր որոշել է հանկարծ քարոզել առողջ ապրելակերպ՝ մտածելով ճիշտ սնվելու մասին այն էլ այն դեպքում, երբ դա պետք է աներ Առողջապահության նախարարը։ Գուցե հենց Ավանեսյանի՞ առաջարկն է․ չէ՞ որ բոլոր տարօրինակ առաջարկների հետևում հենց ինքն է թաքնված։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում