Մեծ քանակությամբ ելակ ուտել խորհուրդ չի տրվում։ Այս մասին հայտնում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
«Ալերգիա ունեցող մարդկանց խստիվ արգելվում է ելակ ուտել։ Որպես կանոն, մեծահասակները գիտեն դրա մասին։ Իսկ երեխաների մոտ այն կարող է դրսեւորվել անսպասելիորեն։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս առաջին անգամ հատապտուղը երեխային տալիս տալ քիչ քանակությամբ և հետևել երեխայի մոտ հնարավոր ատիպիկ ռեակցիաներին», - զգուշացրել է Սոլոմատինան:
Ինչպես հավելել է սննդաբանը, մարդկանց, որոնք ալերգիա չունեն հատապտուղի նկատմամբ, նույնպես խորհուրդ չի տրվում այն մեծ քանակությամբ ուտել։
«Ցանկացած մարդու մոտ կարող են ալերգիայի ախտանիշներ առաջանալ մեծ քանակությամբ ելակ ուտելու դեպքում: Չարժե չափից շատ ուտել»,- պարզաբանել է սննդաբանը։
Ըստ մասնագետի՝ հատապտուղը կարող է առողջական ավելի լուրջ խնդիրներ առաջացնել։
«Հաճախ ելակ են աճեցնում նիտրատներ օգտագործելով։ Դրանք կարող են բացասաբար ազդել ձեր առողջության վրա։ Ավելին, հատապտուղները հեռվից են բերում որոշ կետեր։ Դրանք լավ վիճակում հասցնելու համար օգտագործվում է դիֆենիլ։ Դա բացասաբար է անդրադառնում լյարդի և երիկամների վրա»,- ասել է Սոլոմատինան։
Ինչպես նշել է սննդաբանը, կա մի կանոն, որը կօգնի խուսափել առողջական խնդիրներից.
«Ես խորհուրդ եմ տալիս օրական ուտել ոչ ավել, քան կես կիլոգրամ ելակ, այն էլ՝ ոչ միանգամից», - եզրափակել է Սոլոմատինան: