Ծանրորդ Գոռ Սահակյանն առաջ է անցել թուրքերից՝ դառնալով Եվրոպայի Մ-20 տարեկանների չեմպիոն
copy image url

Ծանրորդ Գոռ Սահակյանն առաջ է անցել թուրքերից՝ դառնալով Եվրոպայի Մ-20 տարեկանների չեմպիոն

Սպորտ 2 տարի առաջ - 18:36 18-10-2022
Ալբանիայում ընթանում է ծանրամարտի ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկաններ Եվրոպայի առաջնությունը։

Այսօր չեմպիոն է դարձել Գոռ Սահակյանը (67 կգ): Հայ ծանրորդը պոկել է 134, հրել՝ 167 կգ։

Երկամարտի 301 կգ արդյունքով Սահակյանը դարձել է ԵԱ-ի չեմպիոն, ինչպես նաև արժանացել է 2 փոքր արծաթե մեդալների։

Հատկանշական է, որ Գոռը գերազանցել է երկու թուրք ծանրորդների, որոնք զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Հիշեցնենք, որ 61 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Մինչև 23 տարեկանների պայքարում ելույթ է ունենալու Արմեն Գրիգորյանը (73 կգ):