Փարիզում գների աճի դեմ հանրահավաքներ են անցկացվում
copy image url

Փարիզում գների աճի դեմ հանրահավաքներ են անցկացվում

Արտաքին 2 տարի առաջ - 09:08 17-10-2022

Փարիզում գների աճի եւ իշխանությունների կլիմայական անգործության դեմ հանրահավաքներ են անցկացվում։ Դրանց մասնակցում են հազարավոր մարդիկ։

Նրանք պահանջում են աշխատավարձերի եւ սոցիալական նպաստների բարձրացում, էլեկտրաէներգիայի գների սառեցում, ինչպես նաեւ հավելյալ եկամտի հարկում ու ներդրումներ բնապահպանական նախագծերում, այս մասին հայտնում է France24-ը։

Բացի այդ, մարդիկ դեմ են կենսաթոշակային տարիքի բարձրացմանը։

Բողոքի ակցիան նախաձեռնել են «Անհնազանդ Ֆրանսիա», «Եվրոպա – Էկոլոգիա – Կանաչներ» կուսակցությունները, Սոցիալիստական կուսակցությունը եւ որոշ արհմիություններ ու ասոցիացիաներ։

Ամենից շատ դիտված