Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ 1794թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ Այն հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Լույս է տեսել պարբերականի 18 համար։ Ի հիշատակ այդ օրվան՝ 2004թ. ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հոկտեմբերի 16-ը նշել որպես Հայկական մամուլի օր:
Oragir.news-ը հարցրեց քաղաքացիներին՝ արդյո՞ք մամուլն ազատ է Հայաստանում, ի՞նչն է իրենց դուր գալիս և դուր չգալիս լրագրողի աշխատանքում։
Մանրամասն՝ տեսանյութում։