Ոստիկանական գվարդիան ստեղծվում է կառավարությանը պահելու համար. հարցում

Ներքին Նրանց կարծիքով 5 ամիս առաջ - 19:11 26-10-2024
Օրեր առաջ Ազգային ժողովն ընդունել է «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։

Ինչպես նշում են ՆԳՆ-ից՝ օրենքի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու է ուժային միջոցների գործադրման ստանդարտի ներմուծման հետ կապված հարցերը։ Ասվում է նաև, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ ևս կարող է ստանալ և կատարել։

Oragir.News-ը անցորդներին հարց է ուղղել․ «Ոստիկանական գվարդիա է ստեղծվում, ո՞րն է դրա նպատակը»։

Հարցվածների մի մասը կարծիք հայտնեց, որ ոստիկանական գվարդիայի հիմնական գործառույթը լինելու է հանրահավաքները, ցույցեր ցրելը։

«Երևի՝ ժողովրդական հուզումները ճնշելը»,- ասաց մի քաղաքացի։ «Ու՞մ են դրանք հսլեու, ու՞մ են պաշտպանելու։ Կառավարությանը, հո՝ մեզ չէ»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։ «Ոստիկանները շատ չեն, ինչքանն պետք են՝ այնքան էլ կան, քաղաքացիներին են պաշտպանում»,- ասաց մեկ ուրիշը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված