Քրիստինա Ագիլերայի՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված երեւանյան մենահամերգը հետաձգվել է։ Այս մասին ասվում է «ՀԱՅԱ» փառատոնի ինստագրամյան էջում։
Tomsarkgh.am-ից, պատասխանելով
Օragir.news-ի հարցին, թե Ագիլերայի համերգը հետաձգվել է, ասացին. «Մենք ոչ մի հստակ տեղեկություն դեռ չունենք, բայց կարծեմ հետաձգվել է, մեզ կազմակերպիչները, ոչ մի հստակ բան դեռ չեն ասել, եթե հստակ տեղեկություն լինի, մեր կայքում ներկայացվելու է»։
Հարցին, թե ինչ արժեին համերգի տոմսերը, պատասխանեցին. «Տոմսերը տարբեր արժեքի էին՝ 20.000, 40.000, 130.000 դրամ»։
Հետաքրքրվեցինք՝ ունե՞ն չվաճառված տոմսեր, թե՞ բոլոր տոմսերը վաճառվել են։ Մեզ պատասխանեցին. «Այս պահին ունենք»։