Մարդկանց տուգանքի մատերիալ դարձնելու՝ երթևեկության հերթական փոփոխությունը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:05 03-10-2022
Երևանի Սարյան փողոցից Ֆրիկի փողոց տանող ճանապարհին կատարվել է երթևեկության հերթական փոփոխությունը։

Փողոցը դարձրել են միակողմանի, ինչի պատճառով մեքենաներին արգելել են Սարյանից դեպի Ֆրիկի փողոց բարձրանալ՝ կրկնակի, անգամ եռակի երկարացնելով վարորդների ճանապարհը։

Այս փոփոխության արդյունքում ավելի հաճախադեպ են դարձել տուգանքները։ Վարորդները տուգանվում են՝ դարձյալ դառնալով «տուգանքի մատերիալ»։

Փողոցի հարակից տարածքում ապրող բնակիչների համար ևս խնդիրներ են ի հայտ եկել։ Նրանք իրենց տներ մեքենայով հասնելու համար ստիպված են երկարացնել իրենց ճանապարհը։

Մանրամասն՝ տեսանյութում։