Ազատոճային հայ 2 ըմբիշներ կպայքարեն ԱԱ-ի բրոնզե մեդալի համար
copy image url

Ազատոճային հայ 2 ըմբիշներ կպայքարեն ԱԱ-ի բրոնզե մեդալի համար

Սպորտ 2 տարի առաջ - 20:04 17-09-2022
Բելգրադում ավարտին ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Արսեն Հարությունյանն (61 կգ) ու Վազգեն Թևանյանը (65 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր ուզբեկ Յահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ վստահ հաղթանակով, սակայն քառորդ եզրափակիչում 0-10 հաշվով պարտվել էր Օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիին, ով նվաճել հասել է եզրափակիչ՝ Արսենին ընձեռելով սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն։

Վաղը՝ սեպտեմբերի 18-ին, Արսեն Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, հաղթելու դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի ամերիկացի ըմբիշի հետ։

Վազգեն Թևանյանը (65 կգ) որակավորման փուլում 0-4 հաշվով պարտվել էր ամերիկացի Մայքլ Դիակոմիհալիսին, ով նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ Թևանյանն առաջին սփոփիչ գոտեմարտում ուժերը կչափի բուլղարացի Վըմբիշի հետ Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչներն ավարտել են ելույթները։

Արման Անդրեասյանը (70 կգ) վիճահարույց մրցավարության պայմաններում պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պայքարից դուրս էին մնացել նախնական փուլերում։