Տաջիկստանի հետ սահմանին բախումներից տուժել է Ղրղզստանի 103 քաղաքացի
copy image url

Տաջիկստանի հետ սահմանին բախումներից տուժել է Ղրղզստանի 103 քաղաքացի

Արտաքին 2 տարի առաջ - 12:59 17-09-2022
Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 103-ի։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ ղրղզական կողմը հայտնել էր 24 զոհի և 87 տուժածի մասին։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին լայնածավալ ռազմական բախումները սկսվել էին սեպտեմբերի 16-ի առավոտյան։ Կողմերի միջև մարտերը շարունակվել էին ամբողջ օրվա ընթացքում և դադարել միայն գիշերը։

Ամենից շատ դիտված