Եթե Ռուսաստանն այդքան շատ անհանգստացած է Նիկոլի իշխանությամբ, ապա թող օգնի նրա  պատճառով Հայաստանին պատուհասած խնդիրներից դուրս գալուն․ քաղաքագետ
copy image url

Եթե Ռուսաստանն այդքան շատ անհանգստացած է Նիկոլի իշխանությամբ, ապա թող օգնի նրա պատճառով Հայաստանին պատուհասած խնդիրներից դուրս գալուն․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 13:19 14-09-2022
Ես ինքս երբևէ ՀԱՊԿ-ին չեմ վստահել ու մեծ ակնկալիքներ երբեք պետք չէ ունեալ, ՀԱՊԿ-ը Պուտինի ստեղծած ռազմաքաղաքական միավորում է, որի ստեղծած անդամների մեծ մասը մեկը մյուսի հետ բավական բարդ հարաբերություններ ունեն։ Այս մասին Oragr.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Ճիշտ է ՆԱՏՕ-ի մեջ էլ կան խնդիրներ, ինչպես օրինակ Կիպրոսը և Թուրքիան, բայց ամեն դեպքում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեկը մյուսի կողքին կանգնած են, եթե ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը սպառնալիք է հանդիսանում նույն ՆԱՏՕ-ի անդամ երկրին, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ես երբեք չեմ տեսել նույնը։ Ինձ համար դա մեռելածին ծնունդ կազմակերպություն է, որը ոչ մի հարց չի լուծում անդամ երկրներից որևէ մեկի համար»։

Նա ընդգծեց, որ մեր դեպքում նաև այն է խնդիր, որ մինչև հիմա ՀՀ իշխանությունների կողմից չի բացահայտվել այն կետը , որով ՀՀ կառավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին։

«Շատ ուրախ կլինեմ, եթե ՀՀ վարչապետի աշխատակազմը կամ, ԱԳՆ- որոնք ի պաշտոնե պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին իրենց ուղարկած նամակի բովանդակությունը բացահայտել։ Դա պետական գաղտնիք չէ։ Խնդիրը հենց դրանում է։ Ինձ համար այս պարագայում ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ կոնկրետ հայ ռուսական համաձայնագիրը, որը ստորագրվել է 2010 թ-ին, դրանով թարմացվում էր դեռ 1997 թ-ին ստորագրված բարեկամության և համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը ՌԴ-ի և ՀՀ-ի միջև։
Ըստ այդմ՝ ՀՀ տարածքում տեղակայված 102–րդ ռազմաբազան և ՌԴ սահմանապահ ուժերը պատասխանատու են ոչ միայն հայ-թուրքական և հայ -իրականան սահմանների անձեռնմխելիության համար, այլև հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմանների անձեռնմխելիության համար։ Եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ուզում է ցույց տալ, որ մենք օգնություն չենք ստանում Ռուսաստանից, դրա համար բացարձակ պետք չէ ապացույց ձեռք բերել ՀԱՊԿ-ին դիմելով»,- ասաց նա։

«Հիմա հայ ժողովրդի գոյատևման հարց է, առրբեջանը բացահայտ մտել է մեր տարածքներ, բայցահայտ սպանում է մեր զինվորներին, բայահայտ օկուպացնում է մեր տարածքները, բացահայտ սպառնալիք է հանդիսանում Հայաստանի ներքին կոմունիկացիաներին։

Մենք այն իրավիճակում ենք, երբ բացառապես «Նիկոլ անհողի» ու այս իշխանության պատճառով, բայց եկեք ճիշտը խոսենք, Նիկոլի իշխանությունը Հայաստանում ամրապնդվում ու մնում է նաև ի շնորհիվ Մոսկվայի օգնության, եթե Ռուսաստանը այդքան շատ անհանգստացած է Նիկոլի իշխանությամբ և ամեն կերպ փորձում է ամեն կերպ օգնել, ուրեմ թող օգնի նաև իր կողմից հովանավորվող ուժի և դրա լիդերի ապիկար իշխանությունների պատճառով Հայաստանին պատուհասած խնդիրներից դուրս գալու համար»,- ասաց քաղաքագետը։

Ձեզ գուցե հետաքրքրի